17-ամյա իջևանցի աղջիկը ինքնասպան է եղել․ մանրամասներ. MediaHub
17-ամյա իջևանցի աղջիկը ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով։ Հարազատները նշել են, որ աղջիկը, ըստ իրենց կասկածների, նման քայլի է դիմել անձնական խնդիրների պատճառով։ Այս մասին գրում է MediaHub-ը:
Իջևանի տարբեր քաղաքացիներ մեր աղբյուրի խոսքով՝ նշել են, որ աղջիկը նախապես օրեր առաջ ջնջել է իր սոցիալական բոլոր էջերը։ Տվյալի առնչությամբ՝ MediaHub-ը կապ հաստատեց քննչական կոմիտե՝ որևէ տեղեկություն իմանալու նպատակով, որտեղից մեզ հայտնեցին, որ արձանագրվել է նման դեպք․
«Աղջիկն ինքնասպան է եղել՝ կախվելով իրենց տան կտուրում։ Հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի առաջին մասով։ Աղջիկը գրություն չի թողել»,- հայտնեցին քննչական կոմիտեից։
Նշենք, որ աղջիկը սովորում էր ավագ դպրոցում և հաջորդ տարի ավարտելու էր դպրոցը։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը. «ՀԺ»
ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին: Այս մասին գրում...
Հոսպիտալացվել է 42 անձ, այդ թվում՝ 22 ոստիկան. ԱՆ
Ժամը 22:30-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 42 անձ, նրանցից 22-ը ոստիկանության ծառայողներ են, հայտնում է...
Որ տարածքներն են «հանձնվելու»` ըստ «Հայաստան» դաշինքի քարտեզի
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Անտարբերության արդյունքում սա ենք ստանալու։ Ոտք...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հոսպիտալացվել է 50 մարդ. տուժածներից մեկի վիճակը ծանր է, նա վիրահատվում է. ԱՆ
Ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝...