ԱԽ քարտուղարը՝ Ալիևի` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարությունների մասին
Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություն է անում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին։
Նշենք, որ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու՝ այդ թվում երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհի կառուցման շուրջ։
«Բրյուսելից եղել է պարզաբանում, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Սրա մասին Մոսկվայի մեր գործընկերներն են հայտարարել դեռ 2021-ի նոյեմբերին, եթե ճիշտ եմ հիշում` հենց փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր հայտարարել, որ միջանցքային տրամաբանության հարցեր չեն քննարկվում»,– ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, թե կարող է հստակ ասել` ինչ բանակցում են, հստակ հայտարարում են։ ԱԽ քարտուղարի խոսքով` հայկական կողմը ինչ քննարկել է Բրյուսելում և այն, ինչ հայտարարում է, ամբողջովին համապատասխանում է գործընթացին։ Արմեն Գրիգորյանը վստահեցրեց, որ այս հարցում փորձում են հնարավորինս թափանցիկ լինել։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը նախ շնորհավորել է Փաշինյանին, հետո այլ թեմաներ են քննարկել․ մանրամասներ՝ հեռախոսազրույցից
Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախ...
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկություն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հա...
Կողմերը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան. ԵՄ
«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագ...