Կողմերը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան. ԵՄ
«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների և տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, և երկու կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ինֆրակառուցվածքի առնչությամբ: Հակառակի վերաբերյալ շահարկումը ափսոսանք է հարուցում»,- այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահի խոսնակ Բարենդ Լեյցը այս գիշեր հրապարակած հայտարարությունում:
Հիշեցնենք՝ ավել վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Նա այլ պնդումներ էլ է արել, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, հղում անելով Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որում, սակայն, նման արձանագրումներ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հա...
Պուտինը նախ շնորհավորել է Փաշինյանին, հետո այլ թեմաներ են քննարկել․ մանրամասներ՝ հեռախոսազրույցից
Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախ...
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկություն...
Ալեն Սիմոնյանի մեքենային ուղեկցող 3 «Տոյոտաներ» գնելու որոշումը չեղարկվել է, ձեռնպահ են մնացել 54 մլն ծախսելուց․ Aravot
Կառավարությունը ապրիլի 7-ին որոշել էր գումար հատկացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենա...