«Հենց երեկ Զելենսկին ցանկություն հայտնեց հանդիպել Պուտինի հետ». Չավուշօղլու
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Հենց երեկ բանակցությունների ընթացքում Զելենսկին ցանկություն հայտնեց հանդիպել Պուտինի հետ։ Թուրքիան շարունակում է իր ջանքերը»,- ասել է Չավուշօղլուն՝ պատասխանելով Anadolu գործակալության խմբագիրների հարցերին։
Հիշեցնենք` Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ հունիսի 8-ին Թուրքիա է մեկնելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որի հետ քննարկվելու է նաև Սև ծովում հացահատիկը տեղափոխելու անվտանգության միջանցքի հարցը։
Նմանատիպ հոդվածներ
«Պաշտոնապես հայտարարում եմ...». Օհանյանը` մամուլում ցուցադրվող առանձնատան մասին
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` մասնավորապես նշելով. «...
Լևոն Քոչարյանը` պաշտոնի հավակնելու մասին
«Ես որևէ պաշտոնի չեմ հավակնում։ Եթե մեր շարժումը հաջողի, չեմ ուզում և պլանավորում որևէ պաշտոն ստանալ։ Ինչ վերաբերում է Ե...
«Մեր այսօրվա հավաքը մի փոքր այլ ֆորմատով է լինելու». Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության առաջիկա անելիքները
«Դիմադրության» շարժման անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության անելիքներ...
«Զելենսկին չի կարող կոչվել Ուկրաինայի նախագահ». ինչ են հայտարարել Խերսոնում
Վլադիմիր Զելենսկին չի կարող կոչվել Ուկրաինայի նախագահ, քանի որ իրականում արեւմտյան տերերի ռեզիդենտն է: Այս մասին մայիսի...