Լևոն Քոչարյանը` պաշտոնի հավակնելու մասին
«Ես որևէ պաշտոնի չեմ հավակնում։ Եթե մեր շարժումը հաջողի, չեմ ուզում և պլանավորում որևէ պաշտոն ստանալ։ Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի ընտրություններին, ապա դա հաջորդ տարվա սեպտեմբերին է, ես այդ մասին քննարկում չեմ ունեցել ո՛չ ընտանիքում, ո՛չ դաշինքում»,-այս մասին անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները նախարարությունների շենքի մոտ էին։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները պատրաստվում են մտնել ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը՝ հրապարակված հայտարարության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Պաշտոնապես հայտարարում եմ...». Օհանյանը` մամուլում ցուցադրվող առանձնատան մասին
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` մասնավորապես նշելով. «...
«Ներողություն խնդրելու բան չկա. դե, ում հետ չի պատահում». Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը արձագանքել է իր օգնական Ապտա Ալաուդինովի հրապարակած տեսանյութին՝ Ուկրաինայի զինված...
«Իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված». Միրզոյան
Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված, հնդկական «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցու...
«Մեր այսօրվա հավաքը մի փոքր այլ ֆորմատով է լինելու». Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության առաջիկա անելիքները
«Դիմադրության» շարժման անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության անելիքներ...