«Ուղղակի ծաղրում են ծնողներին և մարզերից եկողներին 30 րոպեի համար բերում են նիստի». Կարին Տոնոյան
Զոհված զինծառայողների ծնողները կրկին Բարձրագույն դատական խորհուրդ են գնացել և հանդիպել ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի հետ։
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգել է։ Իսկ մինչ այն հետաձգելու որոշում կայացնելը դռնփակ ռեժիմով անցկացվող նիստը տևել է 30 րոպե։ Զոհվածների ծնողները նիստից հետո էլ գնացել են ԲԴԽ` իրենց բողոքը հայտնելու։
Ծնողներից Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ջհանգիրյանն ասել է` հեռախոսազրույց է ունեցել դատավորի հետ, որն ասել է` չի հասցրել քննել ծնողներին հուզող միջնորդությունը։
«Դատավորն ասել է, որ չի հասցրել քննել նիստերը դռնբաց անցկացնելու միջնորդությունը։ Բայց այդ ինչպե՞ս է, որ նման քրգործին, որտեղ մի քանի հազար զոհի մասին է խոսքը, ընդամենը 30 րոպե ժամանակ է տրամադրում։ Ուղղակի ծաղրում են ծնողներին և մարզերից եկողներին 30 րոպեի համար բերում են նիստի»,–ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով` Ջհանգիրյանն ասել է, որ օրվա մեջ մեկ դատավորը 21 գործ է քննում կես ժամ տևողությամբ։ Ըստ Տոնոյանի, եթե այսպես շարունակվի, այն կտևի մինչև 2050 թվականը։
Նա տեղեկացրեց նաև՝ Ջհանգիրյանը խոստացել է, որ նիստերն այսուհետ երկար կտևեն և հաջորդ նիստին անմիջապես դռնբաց անցկացվելու հարցը կքննարկվի։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն` «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
28-ամյա կինն ընկերոջ հետ արշավի է մեկնել «Թաքնված ջրվեժ»-ի ուղղությամբ, որտեղ կինը սայթաքել և ընկել է ջուրը, սակայն կարո...
Դա պատմական ժեստ է. Ալեն Սիմոնյանի մայրը` միջնամատ ցույց տալու և թքելու մասին. Oragir.news
Ալեն Սիմոնյանի մայրը ոստիկանությանը պարզաբանել է, որ ցուցարարներին միջնամատ ցույց տալով՝ ինքը ցույց է տվել իր անպարտելիո...
Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ է գործադրվել ԱԺ պատգամավորների նկատմամբ. ՄԻՊ
30.05.2022թ. իրականացված հավաքների ընթացքում տեղի ունեցած միջադեպերը, դրանց արդյունքում անձանց բերման ենթարկելը և ոստիկա...
Ավտոմեքենաները տարվել են հատուկ պահպանվող տարածք և նախատեսված ժամկետում չեն վերադարձվել. Թովմասյան
Մայիսի 16-ից սկսած իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացիներից պարբերաբար ստանում էի ահազանգեր, որ ոստիկանության ծառայող...