Ավտոմեքենաները տարվել են հատուկ պահպանվող տարածք և նախատեսված ժամկետում չեն վերադարձվել. Թովմասյան
Մայիսի 16-ից սկսած իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացիներից պարբերաբար ստանում էի ահազանգեր, որ ոստիկանության ծառայողների կողմից վերջիններիս տրանսպորտային միջոցները առանց հիմնավորման տարվել են հատուկ պահպանվող տարածք եւ ՀՀ օրենքով նախատեսված ժամկետներում չեն վերադարձվել սեփականատերերին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ընդ որում, ոստիկանության աշխատակիցների կողմից որեւէ արձանագրություն չէր կազմվել կամ կազմելու դեպքում էլ վարորդներին այդ արձանագրության օրինակը չէր տրամադրվել, մինչդեռ օրենքով սահմանված է, որ իրավասու պաշտոնատար անձը պետք է կազմի արձանագրություն եւ օրինակը տրամադրի ինչպես վարորդին, այնպես էլ հատուկ պահպանվող տարածքում պահպանությունն իրականացնող անձանց՝ մինչև դրա պահպանությունը ստանձնելը։
Վերոնշալ խնդիրների կարգավորման վերաբերյալ դիմել էի ՀՀ ոստիկանապետին, պահանջել էի բացատրություն եւ քաղաքացիների տրանսպորտային միջոցների անհապաղ վերադարձ:
Ստացել եմ պատասխան, ըստ որի՝ մայիսի 16-ից մինչ 24-ն ընկած ժամանակահատվածում հատուկ տարածք է տեղափոխվել ավտոերթ իրականացնող քաղաքացիների 53 տրանսպորտային միջոց, որոնց հատուկ տարածք տեղափոխելու կամ բերման ենթարկելու պատճառներից է եղել երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծելը կամ կայանումն արգելված տեղերում կանգնելը, որից 50-ը հանվել են արգելանքից և հանձնվել են վարորդներին (սեփականատերերին), 2-ը դեռևս արգելանքի տակ են, քանի որ գտնվում են հետախուզման մեջ՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից, իսկ մեկի վարորդը հրաժարվել է տրանսպորտային միջոցը հանել հատուկ տարածքից, քանի որ համաձայն չէ, որ իր նկատմամբ կազմվի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Ոստիկանության ուղիղ նպատակը պետք է լինի ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, այլ ոչ թե նրանց պատժելը՝ զանց առնելով ՀՀ օրենքը եւ վերջիններիս իրավունքները, այս դեպքում՝ ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանված սեփականության իրավունքը։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն` «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
28-ամյա կինն ընկերոջ հետ արշավի է մեկնել «Թաքնված ջրվեժ»-ի ուղղությամբ, որտեղ կինը սայթաքել և ընկել է ջուրը, սակայն կարո...
Դա պատմական ժեստ է. Ալեն Սիմոնյանի մայրը` միջնամատ ցույց տալու և թքելու մասին. Oragir.news
Ալեն Սիմոնյանի մայրը ոստիկանությանը պարզաբանել է, որ ցուցարարներին միջնամատ ցույց տալով՝ ինքը ցույց է տվել իր անպարտելիո...
«Ուղղակի ծաղրում են ծնողներին և մարզերից եկողներին 30 րոպեի համար բերում են նիստի». Կարին Տոնոյան
Զոհված զինծառայողների ծնողները կրկին Բարձրագույն դատական խորհուրդ են գնացել և հանդիպել ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի...
Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ է գործադրվել ԱԺ պատգամավորների նկատմամբ. ՄԻՊ
30.05.2022թ. իրականացված հավաքների ընթացքում տեղի ունեցած միջադեպերը, դրանց արդյունքում անձանց բերման ենթարկելը և ոստիկա...