Նեպալում ինքնաթիռի կործանման վայրում գտել են մահացածների դիերը
Նեպալում Tara Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում առնվազն 14 դի է հայտնաբերվել, հայտնում է Kathmandu Post թերթը։ Այս մասին գրում է Газета-ն:
Ավիափոխադրողի ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռը բախվել է սարին և 100 մետր շառավղով մասերի բաժանվել։ Մահացածների մարմինների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Նեպալի հյուսիս-արևմուտքում՝ Մուստանգ շրջանում, անհետացումից գրեթե 20 ժամ անց։
Օդանավում եղել է անձնակազմի երեք անդամ և 19 ուղևոր։ Ինքնաթիռը մայիսի 29-ի առավոտյան օդ է բարձրացել Պոխարայի օդանավակայանից Ջոմսոմ, որի հետ կապը կորել է մեկնելուց մի քանի րոպե անց։
Ինչպես հայտնում է The Himalayan Times-ը, վերջին մի քանի օրվա ընթացքում այդ տարածքում անձրև է եկել, սակայն թռիչքներն ընթանում էին բնականոն հունով։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Գեղարքունիքում
Մայիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 22:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Սյունիքի մարզում բախվել են Մալիշկա գյուղի բնակիչների «КамАЗ»-ները. կա տուժած. Shamshyan. com
Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի...
Արտառոց դեպք Երևանում. փորձել են գողանալ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի այգու ոռոգման խողովակները. Shamshyan. com
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 22-ին Երևանում տեղի ունեցած...
Նյու Յորքի եկեղեցուց գողացել են թանկարժեք քարերով ոսկե մասունք
Նյու Յորքում Սուրբ Օգոստինոս եկեղեցուց գողացել են մոտ 2 մլն դոլար արժողությամբ ոսկյա մասունք, հայտնել է քաղաքային ոստիկա...