Սյունիքի մարզում բախվել են Մալիշկա գյուղի բնակիչների «КамАЗ»-ները. կա տուժած. Shamshyan. com
Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 194.5-րդ կմ հատվածում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 36-ամյա Արսեն Խ.-ն իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով, կորցնելով կառավարումը և հետընթաց շարժվելով, բախվել է Վայոց Ձորի մարզի բնակիչ, 42-ամյա Նվեր Ա.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, բախման հետևանքով Արսեն Խ.-ի КамАЗ-ը կողաշրջվել է, իսկ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, ապա կատարել լվացման աշխատանքներ: Կողաշրջված КамАЗ-ը բարձված է եղել ցեմենտի հումքով, որը թափվել, լցվել է ճանապարհին:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Գեղարքունիքում
Մայիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 22:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. էջմիածնում բախվել են Toyota-ն և ВАЗ 2106-ը. կա վիրավոր. Shamshyan. com
Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:120–ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյա...
Արտառոց դեպք Երևանում. փորձել են գողանալ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի այգու ոռոգման խողովակները. Shamshyan. com
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 22-ին Երևանում տեղի ունեցած...
Նեպալում ինքնաթիռի կործանման վայրում գտել են մահացածների դիերը
Նեպալում Tara Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում առնվազն 14 դի է հայտնաբերվել, հայտնում է Kathmandu Post թե...