Արտառոց դեպք Երևանում. փորձել են գողանալ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի այգու ոռոգման խողովակները. Shamshyan. com
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 22-ին Երևանում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով:
Այդ օրը ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները ժամը 23:40–ի սահմաններում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին կից այգում նկատել են 2 քաղաքացու, ովքեր զբոսայգու ոռոգման խողովակները կտրելիս ու տեղափոխելիս են եղել:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկաններին նկատելով, նրանցից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսին կարողացել են բռնել, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բռնվածը Արմավիրի մարզ բնակիչ, 26-ամյա Դավիթ Խ.-ն է, իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փախուստի դիմած քաղաքացին Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Պավել Ա.-ն է:
Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ, իսկ բերման ենթարկված Դավիթ Խ.-ն բաց է թողնվել:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Գեղարքունիքում
Մայիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 22:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Չեչնիայի և Լուգանսկի մարտիկներն ամբողջությամբ ավարտել են Սևերոդոնեցկի «մաքրումն ազգայնականներից». Քադիրով
Չեչնիայի ստորաբաժանումների և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի մարտիկներն ամբողջությամբ ավարտել...
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. էջմիածնում բախվել են Toyota-ն և ВАЗ 2106-ը. կա վիրավոր. Shamshyan. com
Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:120–ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյա...
Սյունիքի մարզում բախվել են Մալիշկա գյուղի բնակիչների «КамАЗ»-ները. կա տուժած. Shamshyan. com
Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի...