Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին
Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցավ հայ եւ թուրք բռմցքամարտիկների առաջին հանդիպումը: 57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Արթուր Բազեյանը մենամարտեց Թուրքիայի ներկայացուցիչ Բաթուհան Չիտֆչիի հետ եւ հաղթեց միավորների առավելությամբ:
Թուրքիայի բռնցքամարտիկի՝ մարզադահլիճ մտնելուն պես երկրպագուները սուլեցին:
Առաջին ռաունդում մրցավարները միավորների առավելություն տվեցին թուրք բռնցքամարտիկին: Դահլիճը վատ արձագանքեց մրցավարների որոշմանը: Երկրորդ եւ երրորդ ռաունդներում Արթուր Բազեյանն ավելացրեց ճնշումը, պրեսինգի ենթարկեց թուրք մրցակցին եւ կամային հաղթանակ տարավ՝ ուրախություն պարգեւելով երկրպագուներին:
Դավիթ Չալոյանի ցավալի պարտությունից հետո տրիբունաները էլ ավելի մեծ ոգեւորությամբ էին աջակցում հայ մասնակցին: Արթուր Բազեյանի յուրաքանչյոյր հարված թուրք բռնցքամարտիկին ուղղակի պայթեցնում էր տրիբունաները:
Արթուր Բազեյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ապահովեց Հայաստանի երկրորդ մեդալը: