Ալիևը կրկին խոսել է Զանգեզուրի միջանցքի, Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տիկնոջ՝ Մեհրիբանի հետ էքսկուրսիա է կատարել օկուպացված հայկական պատմական Կովսական շրջան, որն ադրբեջանցիները Զանգիլան են վերանվանել։ Ինչպես միշտ, Ադրբեջանի ղեկավարը մի շարք հայտարարություններ է արել:
«Մեր անկախությունն ամուր չէր ոչ 20-րդ դարի սկզբին, ոչ էլ վերջին։ Այդ պատճառով էլ մեր ժողովուրդը մեծ ողբերգությունների բախվեց։ Ե՛ւ Արեւելյան Զանգեզուրը, ե՛ւ Ղարաբաղն օկուպացված էին։ Այն ժամանակվա իշխանությունները չկարողացան պաշտպանել մեր հողերը։ Սակայն այսօր մեր անկախությունն ամուր է, եւ արդյունքում մենք հաղթանակ տարանք Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում՝ պատմական Հաղթանակ։ Արդյունքում մենք ծնկի բերեցինք հակառակորդին, եւ այսօր մենք այստեղ ենք»,- ասել է Ադրբեջանի բռնապետը։
Նա նշել է, որ մյուս կարևոր խնդիրը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։
«Մենք ասացինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի։ Հայաստանը փորձեց խուսափել սրանից։ Որովհետև խաղաղության պայմանագիրը նշանակում է երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Բայց արդյունքում մենք հասանք դրան, և Ադրբեջանն արդեն որոշել է իր աշխատանքային խումբը։ Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց դարձյալ տեսեք բրյուսելյան հանդիպման պաշտոնական հայտարարությունը, արդեն իսկ որոշվել է, որ թե՛ երկաթգիծը, թե՛ մայրուղին անցնելու են Մեղրիով, Զանգեզուրով։ Այսինքն՝ մենք հասել ենք սրան»։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի մեքենային ուղեկցող 3 «Տոյոտաներ» գնելու որոշումը չեղարկվել է, ձեռնպահ են մնացել 54 մլն ծախսելուց․ Aravot
Կառավարությունը ապրիլի 7-ին որոշել էր գումար հատկացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հա...
Կողմերը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան. ԵՄ
«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագ...
Պուտինը նախ շնորհավորել է Փաշինյանին, հետո այլ թեմաներ են քննարկել․ մանրամասներ՝ հեռախոսազրույցից
Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախ...