ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծաղկաձորում տաքսու վարորդը գողացել է զբոսաշրջիկի դրամապանակը
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 23-ին Հրազդան քաղաքում մի զբոսաշրջիկից դրամապանակ էին գողացել: Նա սուպերմարկետից 1-02 էր զանգել: Հրազդանի բաժնի քրեական հետախույզների հետ դեպքի վայր մեկնեցին նաև ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները:
Պարզվեց՝ օտարերկրացի տղամարդը Ծաղկաձորի սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելիս նկատել էր, որ գողացել են դրամապանակը, որի մեջ 135 հազար դրամ կար: Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները ստացան օպերատիվ տվյալներ, որ դրամապանակը գողացել էր Հրազդան քաղաքի 52-ամյա մի բնակիչ: Կասկածվողը տաքսու վարորդ էր, գողությունն արել էր ուղևորին տեղափոխելիս:
Հետագա միջոցառումների արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Հրազդանի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց:
Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վետերանները հունից դուրս են եկել, ջարդել նախարարության ապակե դուռը
Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության մոտ բողոքի ակցիաները չեն դադարում։ Արցախի օկուպացիային մասնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չհասկացա՝ ինչի՞ եք ինձ քաշքշում», «հեսա նենց կհասկանաս». սև բերետավորը՝ քաղաքացուն
Մեծաթիվ սև բերետավորներ, չպատասխանելով լրագրողների հարցին՝ ինչո՞ւ են բերման ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին, միմյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ծեծում «Արցախցին մենակ «Բայրաքթար» կուլ տա» հայտարարություն անողին
Համացանցում ակտիվ քննարկում է մի տեսանյութը, որում երևացող տղամարդը՝ ոմն Ռուսատամ Ավագյանը Արցախի վերաբերյալ տխմար հայտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ Մոսկվայում․ կա զոհ
Մոսկվայի հարավում այրվել է արտադրական շենքի տանիք։ Հրդեհի մակերեսը մոտ 350 քառակուսի մետր է, մեկ մարդ մահացել է: Հրդեհն...