Իսրայելը ոչնչացրել է իրանական բանակի բարձրաստիճան սպայի
Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ին ծանուցել են, որ ոչնչացրել են իրանական բանակի բարձրաստիճան սպայի, որը, ենթադրվում Է, պատասխանատու Է եղել ամբողջ աշխարհում իսրայելացիների եւ այլ երկրների քաղաքացիների սպանության համար: Այդ մասին գրում Է New York Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:
Խոսքը Սայադ Խոդայիի մասին Է, որն զբաղեցնում Էր իրանական բանակի գաղտնի ստորաբաժանման հրամանատարի տեղակալի պաշտոնը, որին «հանձնարարվել Էր սպանել աշխարհի տարբեր մասերում գտնվող առանձին մարդկանց»:
Թերթը պնդում Է, որ Խոդայիին ոչնչացրել են անցած կիրակի օրը՝ մայիսի 22-ին, Թեհրանում գտնվող իր տան մերձակայքում: Աղբյուրների տեղեկատվության համաձայն, երկու զինված անձինք մոտեցել են նրա մեքենային, որից հետո նրա վրա արձակել առնվազն հինգ գնդակ:
Դրանից հետո պաշտոնական Թեհրանը տեղի ունեցածի մեջ մեղադրել Է Իսրայելին, իսկ երկրի Ազգային անվտանգության խորհուրդը խոստացել Է խիստ պատասխան տալ այդ սպանության համար: Խադային, ի թիվս այլ բաների, պատասխանատու Է եղել Մերձավոր Արեւելքում իրականացված գործողության համար, բայց դրանով նրա գործունեության արեալը չի սահմանափակվել: Հրատարակությունը գրում Է, որ նրա թիրախների թվում նաեւ եղել են քաղաքացիական եւ պաշտոնատար անձինք՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Քենիայից, Եթովպիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
«Շատ անհանգիստ են, որովհետև տեսնում են, թե ինչպես է շատանում մարդկանց քանակը». Լևոն Քոչարյան
Պետք է փորձեն իշխանականները իրենց զանգվածին նաև թիմի ներսում համոզել , որ անհանգստանալու բան չկա, բայց, իհարկե, շատ անհա...
«Թող դնեին Արցախի դրոշը ԱԳՆ-ում այն ժամանակ, երբ իրենք էին իշխանության». Միրզոյան
«Դիմադրություն» շարժման բողոքի ակցիայի շրջանակներում ՀՀ ԱԳՆ շենքի շրջափակումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանն այսօր ԱԺ–ում...
Արցախի նախագահը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին
Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի...
«Հիմա նոր ճգնաժամի մեջ ենք». ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդես է եկել որպես գլխավո...