«Նա հակված է ուժային մեթոդների». Պեսկովը` Բորելի մասին
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, չնայած պաշտոնին, դիվանագիտական կարգավորման ջատագով չէ, նա հակված է ուժային մեթոդների։ Բայց Եվրոպայի ռազմականացումը չի նպաստի մայրցամաքում անվտանգության և կայունության ամրապնդմանը։
Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նշենք, որ Բորելը հայտարարել էր, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին Եվրոպայում անվտանգության ներկայիս իրավիճակը վկայում է միասնական եվրոպական զինված ուժերի ստեղծման անհրաժեշտության մասին։
Նրա խոսքով` հենց ռազմականացումն է Ուկրաինային սպառազինություններով առաջ մղելու գաղափարի հիմքում։ Դա այն է, ինչը չի նպաստում եվրոպական մայրցամաքի անվտանգության և կայունության ամրապնդմանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը քաղցկեղ ուներ. ամերիկացի կինոռեժիսորը մանրամասներ է պատմում
Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը երեքշաբթի ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղցկեղի դեմ պայքարելիս է եղել այն...
«Ազովստալի» նկուղներում գտել են ԵԱՀԿ արբանյակային հեռախոս
«Ազովստալի» նկուղներում գտել են ԵԱՀԿ արբանյակային հեռախոս, որն օգտագործել են զինյալները։ Այս մասին հայտարարել է «Վոստոկ»...
Հայտնի է սահմանազատման հարցերով հայաստանյան հանձնաժողովի կազմը. Փաշինյանը ստորագրել է որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգ...
Պուտինի դեմ անհաջող մահափորձ է տեղի ունեցել. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը պնդել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետ...