Պուտինը քաղցկեղ ուներ. ամերիկացի կինոռեժիսորը մանրամասներ է պատմում
Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը երեքշաբթի ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղցկեղի դեմ պայքարելիս է եղել այն ժամանակահատվածում, երբ օսկարակիր ռեժիսորը նրա մասին ֆիլմ էր նկարահանում:
Նման հայտարարություն նա արել է լրագրող Լեքս Ֆրիդմանի փոդքասթում, գրում է newsweek.com-ը։
Այսպիսով, պատասխանելով այն հարցին, թե Ուկրաինայի վրա հարձակվելու որոշումը խենթությո՞ւն էր, թե՞ ռազմավարական հաշվարկ, Սթոունը նշել է.
«Ես չեմ կարող ձեզ հստակ պատասխանել, նախ՝ մենք չգիտենք, թե նրան ինչ են ասել, արդյոք հետախուզությունը նրան ճի՞շտ գնահատականներ է տվել, գուցե նա լավ տեղեկացված չի եղել Ուկրաինայում բնակվող ռուսների համագործակցության աստիճանի մասին։ Սա կարող էր լինել այն գործոններից մեկը, որով նա սխալ է գնահատել հետևանքները (պատերազմի)»:
«Եվ մի մոռացեք այն բանի մասին, որ Պուտինը քաղցկեղ ուներ, և ես կարծում եմ, որ նա հաղթահարել է այն: Բացի այդ, նա մեկուսացված էր Covid-ի ժամանակ… Նա կարող էր կտրված լինել իրականությունից: Բայց ես ենթադրություններ եմ անում, ես հստակ չգիտեմ: Միգուցե նա կարծում էր, որ (Ուկրաինա ներխուժելը) արագ լուծում կլինի»,- հավելել է Սթոունը։
Հայտնի է, որ Սթոունը հանդիպել է Պուտինին 2015 թվականին, իսկ 2017 թվականին թողարկվել է նրա «Հարցազրույց Պուտինի հետ» վավերագրական ֆիլմի չորս դրվագ։
Դրանում նրանք, մասնավորապես, քննարկում են ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմությունը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում։
Նմանատիպ հոդվածներ
«Ազովստալի» նկուղներում գտել են ԵԱՀԿ արբանյակային հեռախոս
«Ազովստալի» նկուղներում գտել են ԵԱՀԿ արբանյակային հեռախոս, որն օգտագործել են զինյալները։ Այս մասին հայտարարել է «Վոստոկ»...
Հայտնի է սահմանազատման հարցերով հայաստանյան հանձնաժողովի կազմը. Փաշինյանը ստորագրել է որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգ...
Պուտինի դեմ անհաջող մահափորձ է տեղի ունեցել. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը պնդել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետ...
«Հերթական անգամ ռեկորդ ենք արձանագրել». Քերոբյան
2022թ․ ապրիլին Հայաստանի աշխատաշուկան աճել է բավականին առույգ ձևով և հերթական անգամ ռեկորդ ենք արձանագրել՝ 664,736 աշխատ...