Միրզոյանը և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել
Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը:
Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Քննարկվել են նաև հայ-ռուսական համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը քաղցկեղ ուներ. ամերիկացի կինոռեժիսորը մանրամասներ է պատմում
Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը երեքշաբթի ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղցկեղի դեմ պայքարելիս է եղել այն...
«Ազովստալի» նկուղներում գտել են ԵԱՀԿ արբանյակային հեռախոս
«Ազովստալի» նկուղներում գտել են ԵԱՀԿ արբանյակային հեռախոս, որն օգտագործել են զինյալները։ Այս մասին հայտարարել է «Վոստոկ»...
Հայտնի է սահմանազատման հարցերով հայաստանյան հանձնաժողովի կազմը. Փաշինյանը ստորագրել է որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգ...
Պուտինի դեմ անհաջող մահափորձ է տեղի ունեցել. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը պնդել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետ...