Քննիչ հանձնաժողովի պարապուրդն այսօր կխախտվի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Քառասունչորսօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պարապուրդն այսօր կխախտվի, հանձնաժողովը նիստ է հրավիրել, եթե անակնկալներ չլինեն, ապա այսօր, կարելի է ասել, աշխատանքային առաջին նիստը կգումարվի։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ձեւավորվել է դեռեւս փետրվարին, մինչ օրս մեկ նիստ են արել ու անցել ընդհատակ։ Հանձնաժողովի նախագահ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս ընթացքում լրատվամիջոցներին ասում էր, որ աշխատակարգն են քննարկում, ՊՆ-ից նյութեր պահանջում, երբ այդ ամենը վերջացնեն, կսկսեն բուն աշխատանքները։ Ընդդիմադիրները, ինչպես հայտնի է, բոյկոտել են աշխատանքները, փոխարենը իշխանությունների հույսը որոշ արտախորհրդարանականներ են:
Նախատեսված է, որ այսօրվա նիստին պետք է մասնակցեն Դավիթ Սանասարյանն ու Նորայր Նորիկյանը, մինչդեռ մեր աղբյուրներն ասում են, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ հանձնաժողովից հեռացումը խառնել է որոշ խաղաքարտեր: Իշխանությունն ամեն ինչ անում է, որ հանկարծ Դավիթ Սանասարյանն ու Նորիկ Նորիկյանը չհետեւեն Բաբայանին։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
ՏԵՍԱՆՈՅՒԹ. Արարատ Միրզոյանը նշել է, թե ինչու չի կայացել Ադրբեջանի հետ սահմանազատման հարցով հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանը լրագրողների հարցերին` Հայաստան...
Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանը դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնվեց. Էդուարդ Աղաջանյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հայտարարել է, թե Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերություններ...