Նորք-Մարաշում 32-ամյա երիտասարդը դանակահարել է նույն թաղամասի բնակչին
Մայիսի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Նորք-Մարաշի 2-րդ փողոցի մի տնից «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 58-ամյա տղամարդու:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնել էր, որ վիճաբանության ժամանակ անծանոթ անձը դանակահարել է իրեն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դանակահարողը նույն թաղամասի բնակիչ է:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 19-ին 32-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
15-ամյա աղջիկը Երևանում վրաերթի է ենթարկվել
Այսօր՝ մայիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Դավիթ Ս.-ն ի...
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ
Այսօր` մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բ...
Ավտովթար՝ Արմավիրում․ կան վիրավորներ
Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհ...
Մխիթար Գալեյանի հայրը մտել է զորամաս և բռնություն գործադրել գնդապետի նկատմամբ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Երեկ 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք ապօրինաբար մտել են N զորամասի տարածք, չենթարկվելով զորամասի տարածք...