Խորվաթիան դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն
Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը հայտարարել է, որ մտադիր է հանձնարարել ՆԱՏՕ-ում Խորվաթիայի մշտական ներկայացուցիչ Մարիո Նոբիլոյին դեմ քվեարկել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ չի լուծվել Բոսնիա և Հերցեգովինայի ընտրական օրենսդրության բարեփոխման հարցը։ Այս մասին գրում է RT-ն:
«Այդ դեպքում ինձ մնում է հանձնարարական գրել Խորվաթիայի դեսպանին (ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեմ քվեարկելու անհրաժեշտության մասին), նրան անհարմար դրության մեջ դնելու համար», - ասել է Միլանովիչը:
Խորվաթիայի ղեկավարի խոսքով՝ նրանք, ովքեր խորհրդարանում դեմ կքվեարկեն ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու մասին համաձայնագրի վավերացմանը, կլինեն Խորվաթիայի ազգային շահերի կողմը։
Նմանատիպ հոդվածներ
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
ՏԵՍԱՆՈՅՒԹ. Արարատ Միրզոյանը նշել է, թե ինչու չի կայացել Ադրբեջանի հետ սահմանազատման հարցով հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանը լրագրողների հարցերին` Հայաստան...
«ՔՊ»-ն համագումար կանցկացնի
Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը աշնան սկզբին համագումար կանցկացնի։ Տեղեկությունը հրապարակվել է կուսակցության ֆե...