«Պուտինը գիտի, թե ուր է տանում երկիրը». Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ վստահ է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հաջողության հարցում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «գիտի, թե ուր է տանում երկիրը»։
«Մենք վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու: Մենք վստահ ենք, որ հաղթելու ենք և հասնելու ենք բոլոր նպատակներին: Մեր նախագահը գիտի՝ ուր է տանում երկիրը»,- ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ նախագահին աջակցում է ամբողջ երկիրը։
Հայտարարությունն արվել է «Նոր հորիզոններ» կրթական ֆորումում Կրեմլի ներկայացուցչի ելույթի ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում ընդդիմության ցույցերի մասին
Ռուսաստանը հայաստանյան բողոքի շարժումը դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին։ Ի...
«Ընդդիմության այսօրվա ակցիային մասնակցել է ընդամենը 730 մարդ». Չախոյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ ընդդիմության այսօր...
«Տնտեսական ինքնասպանություն». Պուտինը՝ եվրոպական երկրների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպական երկրների էներգետիկ քաղաքականությունը համարում է «տնտեսական ինքնասպանությու...
«Դա ազատություն է տալիս Ռուսաստանի ձեռքերին». Զախարովա
Ֆինլանդիայի և Շվեդիայի, Վաշինգտոնի ճնշման ներքո, ռազմական բլոկներին չմիանալու դիրքորոշումից հրաժարումն ազատություն է տալ...