Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է. ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու համար, քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։
«Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում այսուհետ ևս հետամուտ է լինելու ազգային արժանապատվությունը նվաստացնելուն, ազգային թշնամանք հարուցելուն ուղղված նմանատիպ դրսևորումները չեզոքացնելու համար և համարժեք միջոցներ է ձեռնարկելու` կատարված հանցագործության դեպքերի բացահայտման ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, միաժամանակ տեղեկացնում, որ նշված հանցավոր արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 3-6 տարի ժամկետով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ականի պայթյունից հայ զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ
Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ո...
Երևանում ՌԴ քաղաքացին դիմել է ոստիկանություն. սխալ վիրահատության հետևանքով իր քիթը մեծացել է, կրծքերը՝ փոքրացել. Shamshyan .com
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում ՌԴ քաղաքացի, 45-ամյա Աննա Վ.-ի հաղորդման փաստով: &...
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Ներքին Շորժա գյուղի դաշտում կայծակի հարվածից 38-ամյա նախրապանը տեղում մահացել է. Shamshyan. com
Այսօր՝ մայիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փլուզվել է Լենինգրադյանից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհի մի մասը. խճուղին երկկողմանի փակ է. ԱԻՆ
Մայիսի 20-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի...