Թող չնեղանան. Թուրքիան չի հաստատի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին. Էրդողան
Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, դա անհնար է, թող չնեղանան: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Kommersant-ը:
Ինչպես գրում է լրատվամիջոցը՝ Էրդողանը նաև նշել է. «Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները չպետք է նեղություն քաշեն Թուրքիա մեկնել՝ համոզելու համար Անկարային հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումները»:
Մայիսի 15-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանությունները հաստատել են ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը և հայտարարել դաշինքին միանալու դիմումների պատրաստման գործընթացի մեկնարկի մասին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ֆինլանդիայի կամ Շվեդիայի հետ Ռուսաստանի հարաբերություններում խնդիրների բացակայության պատճառով այդ երկրների անդամակցումը ՆԱՏՕ-ին անմիջական վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար։ Սակայն դաշինքի ընդլայնման փաստը, ըստ նրա, «արձագանք» կառաջացնի Ռուսաստանի Դաշնության կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում: Ինչպես հայտնում է...
Էրդողանի հայտարարություններից հետո Չավուշօղլուն բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո երկրի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն բանակցություններ...