Պեսկովը` Ռուսաստանի և Ուկրաինայի համատեղ փաստաթղթի մշակման մասին
Ռուսաստանի և Ուկրաինայի համատեղ փաստաթղթի մշակման հարցում առաջխաղացում դեռ չկա, Կիևը չի պատասխանել Մոսկվայի առաջարկներին: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ նա ասել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը բավական պասիվ ու անարդյունավետ է ընթանում առանց միջնորդների։
«Մեր պայմանները քաջ հայտնի են, դրանք հստակ ձևակերպված են թղթի վրա։ Այդ ամենը փոխանցվել է ուկրաինական կողմին, պատասխան չկա», - նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Մեկնաբանելով Մարիուպոլում տիրող իրավիճակը՝ Պեսկովը հայտնել է, որ ռուսական կողմը հիմք է ընդունում նախագահի ասածը, որը վերաբերում է բոլոր քաղաքացիական անձանց՝ գործարանի տարածքը իրենց ընտրությամբ լքելու հնարավորությանը, ինչն էլ իրականացվել է:
«Իսկ ինչ վերաբերում է զինվորականներին, ապա ասվել է, որ նրանք նույնպես կարող են դուրս գալ՝ վայր դնելով զենքը։ Նրանց պատշաճ վերաբերմունք կցուցաբերվի, բոլոր վիրավորներն անհրաժեշտ բուժօգնություն կստանան։ Նախագահի խոսքը գերագույն գլխավոր հրամանատարի հրաման է», - ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում ընդդիմության ցույցերի մասին
Ռուսաստանը հայաստանյան բողոքի շարժումը դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին։ Ի...
«Մենք հստակ դիրքորոշում ունենք». Չավուշօղլուն՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին
Թուրքիան դեմ չէ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը, սակայն դեմ է արտահայտվում ահաբեկիչներին աջակցող երկրներին։Ինչպես տ...
«Հաղթանակի բաղադրատոմսը պարզ է». Պոդոլյակ
Ուկրաինան կարող է վերջ դնել պատերազմին այս տարի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչության ղեկավարի խորհրդական Մի...
«Ընդդիմության այսօրվա ակցիային մասնակցել է ընդամենը 730 մարդ». Չախոյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ ընդդիմության այսօր...