ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների մի ամբողջ շարք կանցկացնի
ՀԱՊԿ-ը վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը և հեղինակություն ձեռք բերել։ ՀԱՊԿ գագաթնաժողովին նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցությունը միշտ կառուցվել է դաշնակցային ոգով, բարեկամության և բարիդրացիության, միմյանց շահերը հարգելու և հաշվի առնելու, փոխօգնության և աջակցության սկզբունքներով։
ՀԱՊԿ–ի` առկա մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու ունակության վկայությունն էր Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության հաջող անցկացումը։
ՀԱՊԿ առաջնորդները համատեղ հայտարարություն կընդունեն ռազմական փոխգործակցության մասին:
Այն կներառի նաև ռազմական և պաշտպանական տարբեր ուղղություններով միջազգային ասպարեզում համակարգված գործողությունները։
Աշնանը նախատեսվում է ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների մի ամբողջ շարք:
ՀԱՊԿ-ը պետք է շարունակի պայքարը կազմակերպված հանցավորության, թմրանյութերի վաճառքի և ահաբեկչության դեմ»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Զասը՝ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ը քննադատելու մասին
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկական կողմ...
Վարչապետը Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի. Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչ...
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում: Ինչպես հաղորդում...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանո...