Ընդդիմության «առաջին 3 քայլերը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելուց հետո»
Իշխան Սաղաթելյանն ընդդիմության այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ վաղը երեկոյան եղանակային պայմանների պատճառով հանրահավաք չի լինելու, սակայն ամբողջ օրվա ընթացքում լինելու են անհնազանդության ակցիաներ:
Նա նաև նշել է, թե որոնք են լինելու «ընդդիմության առաջին 3 քայլերը» Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելուց հետո.
«....լինելու են պետության ողնաշարը հանդիսացող համակարգերի վերակենդանացումը։
Սպառողական, արժեք չստեղծող տնտեսության փոխարեն՝ մրցունակ ու առաջադեմ, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն,
Կազմաքանդված, բարոյալքված բանակի փոխարեն՝ իրապես մարտունակ, սպառազինություններով հագեցած զինված ուժեր, ոչ միայն պաշտպանողական, այլ հարկ եղած դեպքում նաև պաշտպանողական բանակ,մուրացիկ դիվանագիտության փոխարեն ազգային շահերի վրա հիմնված
պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ ստրկական արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականության ոլորտում պետք է հանդես գանք մեր օրակարգով, Րացախի ու Հայաստանի շահերն սպասարկող օրակարգով»։
Նմանատիպ հոդվածներ
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում: Ինչպես հայտնո...
Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարճ զրույց են ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովից...