Ազնվաձոր համայնքի դաշտամիջյան հատվածում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու դի
Երեկ՝ մայիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:25-ի սահմաններում Արտակարգ իրվավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազնվաձոր համայնքին մոտակա դաշտամիջյան հատվածում ծառից կախված դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից ու մինչ հրշեջ-փրկարարները կհասնեին, տեղի ուժերով հողանցման երկաթե սյունից քաղաքացիները իջեցրել են 30-35 տարեկան տղամարդու դի, այնուհետև հրշեջ-փրկարարները մոտ 2 կմ ոտքով դին մոտեցրել են երթևեկելի գոտի և հանձնել ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներին: Իրավապահներին դեպքի մասին ահազանգել է Ազնվաձոր համայնքի ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Մարտունիում հարսը սկեսրայրի ննջասենյակից գողացել է 10 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և տվել մորը
Մայիսի 12-ին ոստիկանության Մարտունու բաժնում Վաղաշեն գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ 2021 թ. հոկտեմբերի 2-ից այս տ...
Մեծամորում հրդեհվել է գերությունից վերադարձածի վարձակալած բնակարանը
Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել գերությունից վերադարձած Խաչիկ Գրիգորյանի վարձակալած բնակարանում: Այս մասին NEWS.am-ի հետ...
Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դին
Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դին։ Այս մասին հայտնում է Արցախ ներքին գործերի նախարարության ոստիկանություն...
Ողբերգական ավտովթար Ծաղկեվանքի ճանապարհին․ կա1 զոհ,1 վիրավոր
Մայիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի ավ...