Մեծամորում հրդեհվել է գերությունից վերադարձածի վարձակալած բնակարանը
Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել գերությունից վերադարձած Խաչիկ Գրիգորյանի վարձակալած բնակարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Խաչիկի կինը` Իրինան:
«Առավոտ ժամը 7-ն էր, ամուսինս շատ բարձր ձայնով գոռաց` Իռա, հելի, երեխեքին հավաքի, ձեզ գցեք դուրս, ասում եմ` ինչ է եղել` պատասխանում է, որ տունը կպել է: Հետո երեխեքին վերցրեցինք, հազիվ դուրս եկանք, ամբողջ տունը համարյա վառվեց, կրակը տարածվել էր, գույք տեխնիկա, մեր շորերը, ամբողջովին վառվել է, հյուրասենյակում նորածին երեխայիս շորերն են միայն մնացել»,-պատմեց կինը:
Իրինան 3 մանկահասակ երեխաների հետ այժմ քրոջ բնակարանում է գտնվում, չգիտի` ուր են գնալու հետագայում:
«Փոքրս 30 օրական է դեռ, քրոջս տանն ենք, իրենք էլ վարձով են, չենք կարող երկար մնալ, չգիտեմ` ինչ ենք անելու, մի բան գիտեմ, որ փողոցում ենք մնացել: Լավ է, գոնե երեխաներիս հետ ամեն ինչ նորմալ է, միայն տղաս է սթրես տարել, անընդհատ ասում է` տունը կրակի մեջ էր, վառվում էր»,- ասաց նա:
Կնոջ խոսքով` հրդեհը բռնկվել է պատշգամբից, սակայն ամենայն հավանականությամբ հին էլեկտրական լարերի պատճառով է եղել, կարճ միացումից ամենայն հավանականությամբ:
Հիշեցնենք, որ Խաչիկ Գրիգորյանը կամավոր էր մեկնել պատերազմ, 34 օր գերության մեջ էրմնացել, վերադառնալուց հետո էլ հեգեբանական խնդիրներ ուներ, չէր կարողանում աշխատել:
Ընտանիքի հետ կապ կարող եք հաստատել հետեւյալ հեռախոսահամարով` 098718082:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր հրդեհ էր բռնկվել Մեծամոր քաղաքի 12-րդ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում: Այրվել են բնակարանի պատշգամբը, հյուրասենյակը և խոհանոցը՝ գույքով (մոտ 50 քմ): Փրկարարները շենքից տարահանել են 39 քաղաքացու. տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Մարտունիում հարսը սկեսրայրի ննջասենյակից գողացել է 10 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և տվել մորը
Մայիսի 12-ին ոստիկանության Մարտունու բաժնում Վաղաշեն գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ 2021 թ. հոկտեմբերի 2-ից այս տ...
Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դին
Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դին։ Այս մասին հայտնում է Արցախ ներքին գործերի նախարարության ոստիկանություն...
Ողբերգական ավտովթար Ծաղկեվանքի ճանապարհին․ կա1 զոհ,1 վիրավոր
Մայիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի ավ...
Հայտնի է երեկվա երկրաշարժի հետցնցումների քանակը
Մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...