Թուրքիան Ջրականում անտառատնտեսության ուսումնական կենտրո՞ն կհիմնի
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառատնտեսության փոխնախարար Վեյսել Թիրյաքին և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Էթիբար Միրզաևը Ստամբուլում բանակցություններ են անցկացրել անտառային հրդեհների դեմ պայքարում համագործակցության մասին արձանագրության կետերի շուրջ, փոխանցում է Ermenihaber-ը։
Հաղորդվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Ադրբեջանը Թուրքիային ինքնաթիռներով ու ուղղաթիռներով կաջակցի անտառային հրդեհների դեմ պայքարում: Կողմերը նաև մոտ ապագայում Թուրքիայում համատեղ ուսումնավարժանք կանցկացնեն հրդեհաշիջման թեմայով:
Բացի դրանից, կողմերը պայմանավորվել են, որ Թուրքիան 44-րյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականում (Ջաբրայիլ) անտառատնտեսության ուսումնական կենտրոն և տնկարան կհիմնի:
Նմանատիպ հոդվածներ
«Եվրատեսիլ-2022»-ի հաղթող Է դարձել Ուկրաինան
Իտալիայի Թուրին քաղաքի «Պալաօլիմպիկո» մարզահամերգային համալիրում կայացավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափ...
Ջո Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել՝ նորից նախագահ անվանելով ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին, գրում...
Փսակին սկանդալի կենտրոնում է հայտնվել
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին աշխատանքային վերջին օրը ճեպազրույցի ժամանակ ոչ կոռեկտ պատասխան է տվել իրե...
Շոլցը ներկայացրել է Պուտինի հետ զրույցն ու Ուկրաինայի հարցում Մոսկվայի դիրքորոշումը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ը...