Շոլցը ներկայացրել է Պուտինի հետ զրույցն ու Ուկրաինայի հարցում Մոսկվայի դիրքորոշումը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում չի տեսել Ուկրաինայի հարցում դիրքորոշումը փոխելու Մոսկվայի ձգտումը:
«Ոչ», - նշել է Շոլցը՝ պատասխանելով t-online լրատվական պորտալին շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում այն հարցին, թե արդյոք նա փոփոխություններ նկատել է Ուկրաինայի հարցում ՌԴ-ի դիրքորոշման մեջ:
Կանցլերի խոսքով՝ Մոսկվան ռազմական հատուկ գործողության «սկզբում նշված նպատակներից ոչ մեկին չի հասել»։
Բացի այդ, նա հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն չի հեռացել, այլ նույնիսկ ավելացրել է իր ուժերն արևելյան թևում»: Նրա կարծիքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի ամուր կդառնա, երբ Ֆինլանդիան ու Շվեդիան միանան դրան։
Նմանատիպ հոդվածներ
«Եվրատեսիլ-2022»-ի հաղթող Է դարձել Ուկրաինան
Իտալիայի Թուրին քաղաքի «Պալաօլիմպիկո» մարզահամերգային համալիրում կայացավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափ...
Ջո Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել՝ նորից նախագահ անվանելով ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին, գրում...
Փսակին սկանդալի կենտրոնում է հայտնվել
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին աշխատանքային վերջին օրը ճեպազրույցի ժամանակ ոչ կոռեկտ պատասխան է տվել իրե...
ԱՄՆ-ն բախվել է «ամենաբարդ էներգետիկ ճգնաժամին»
ԱՄՆ-ն գտնվում է վերջին 50 տարվա «ամենաբարդ էներգետիկ» ճգնաժամում: Այս մասին Fox News հեռուստաալիքին հայտնել է երկրի նավթ...