ՆԱՏՕ-ի համար անակնկալ է եղել Էրդողանի հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ լինելը Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն անակնկալ էր դաշինքի համար։ Այս մասին գրել է նորվեգական Verdens Gang թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
«Դա շատ անսպասելի էր»,- հրապարակմանը հայտնել են ՆԱՏՕ-ից։
Այնուամենայնիվ, շատերն այժմ մտածում են՝ Թուրքիան իսկապես կկանխի՞ կազմակերպության ընդլայնումը, թե՞ նախագահ Էրդողանը վավերացման դիմաց ինչ պահանջներ կարող է առաջադրել, թերթին ասել են դաշինքից։
Ինչպես ուրբաթ օրը լրագրողներին ասել էր Էրդողանը, Անկարան դրական չի համարում Ստոկհոլմի և Հելսինկիի ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը, քանի որ «սկանդինավյան երկրները հյուրատուն են Թուրքիայում արգելված ահաբեկչական կազմակերպությունների՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների համար»։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ «նախկին վարչակազմերը սխալվել են Հունաստանի հարցում, և հայտնի է Հունաստանի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ»։ Նա ընդգծել է, որ իր երկիրը չի ցանկանում «երկրորդ սխալն այս հարցում» թույլ տալ։
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն իր հերթին նշել է, որ Շվեդիան դեռ հույս ունի Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին թագավորության անդամակցության հնարավոր հայտի վերաբերյալ դրական որոշման հետ։
Նմանատիպ հոդվածներ
«Եվրատեսիլ-2022»-ի հաղթող Է դարձել Ուկրաինան
Իտալիայի Թուրին քաղաքի «Պալաօլիմպիկո» մարզահամերգային համալիրում կայացավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափ...
Ջո Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել՝ նորից նախագահ անվանելով ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին, գրում...
Փսակին սկանդալի կենտրոնում է հայտնվել
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին աշխատանքային վերջին օրը ճեպազրույցի ժամանակ ոչ կոռեկտ պատասխան է տվել իրե...
Շոլցը ներկայացրել է Պուտինի հետ զրույցն ու Ուկրաինայի հարցում Մոսկվայի դիրքորոշումը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ը...