ԱՄՆ-ն օտարերկրյա բանկերին պատժամիջոցներով Է սպառնացել Ռուսաստանին օգնելու համար
ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն մայիսի 13-ին հանդիպել է մի շարք օտարերկրյա ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, ինչպես նաև այդ սահմանափակումները խստացնելու ջանքերը։
Ըստ ՖՆ տարածած հաղորդագրության՝ Ադեյեմոն հանդիպմանն «ընդգծել է, որ իր գերատեսչության ուշադրությունը կենտրոնացած է պատժամիջոցներից խուսափելու փորձերի դեմ պայքարի վրա»։
«Ֆինանսների փոխնախարարը նաև օտարերկրյա բանկերի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է սահմանափակումները շրջանցելու ռիսկերի, այդ թվում՝ երկրորդական պատժամիջոցների տակ ընկնելու վտանգի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ուրվագծել են իրենց ապագա գործունեությունը և բիզնես գործառնությունները հարմարեցնելու իրենց տեսլականն Ուկրաինայի կոնֆլիկտի և ՌԴ-ի դեմ կիրառվող սահմանափակումների լույսի ներքո:
Նմանատիպ հոդվածներ
«Եվրատեսիլ-2022»-ի հաղթող Է դարձել Ուկրաինան
Իտալիայի Թուրին քաղաքի «Պալաօլիմպիկո» մարզահամերգային համալիրում կայացավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափ...
Ջո Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել՝ նորից նախագահ անվանելով ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին, գրում...
Փսակին սկանդալի կենտրոնում է հայտնվել
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին աշխատանքային վերջին օրը ճեպազրույցի ժամանակ ոչ կոռեկտ պատասխան է տվել իրե...
Շոլցը ներկայացրել է Պուտինի հետ զրույցն ու Ուկրաինայի հարցում Մոսկվայի դիրքորոշումը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ը...