«Ֆինլանդիան պետք է շտապ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար». երկրի նախագահի և վարչապետի համատեղ հայտարարությունը
Ֆինլանդիան պետք է հնարավորինս շուտ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Այս մասին ասվում է նախագահ Սաուլի Նիինիստոյի և վարչապետ Սաննա Մարինի համատեղ հայտարարության մեջ, որը հինգշաբթի տարածել է ֆիննական Helsingin Sanomat թերթը։
«Ֆինլանդիան պետք է շտապ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Այսպիսով՝ Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտպանում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշումը:
Ավելի վաղ Ֆինլանդիայում խորհրդարանի անդամների մեծամասնությունն արդեն արտահայտվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Ֆինլանդիայի խորհրդարանի փոխնախագահ Էրկկի Տուոմիոյան նշել է, որ արդեն պարզ է, որ նման որոշմանը սատարում է «խորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությունը, որը ցանկանում է որքան հնարավոր է շուտ Ֆինլանդիան տեսնել» դաշինքում։
Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության վերաբերյալ որոշումը կկայացվի մայիսի 12-ին, որից հետո կուսակցության վարչությունը պետք է համապատասխան որոշում կայացնի։ Եթե որոշումը դրական լինի, անդամակցության հայտ կուղարկվի ՆԱՏՕ-ին, քանի որ մյուս կուսակցություններն արդեն պաշտպանել են նման քայլը։ Խորհրդարանի կուսակցությունների մեծ մասը նաև դեմ է արտահայտվել այդ հարցով համապետական հանրաքվեի անցկացմանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա. որն է այցի նպատակը
Մոսկվայում մայիսի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին կմասն...
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին նոր անցակետերի տեղակայման որոշում է կայացրել
Ադրբեջանի Նախարարների կաբինետը փոփոխություններ է կատարել «Անցակետերի թվաքանակում և այն տարածքների ցանկում, որտեղ դրանք գ...
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն․ պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կ...
Սահմանազատման հանձնաժողովի կազմը պատրաստ է․ ԱԽ քարտուղար
Արցախի կարգավիճակը բխելու է անվտանգությունից ու իրավունքների պաշտպանությունից։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրող...