Չեխիայի խորհրդարանը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ցեղասպանություն է ճանաչել
Չեխիայի խորհրդարանի վերին պալատը բանաձև է ընդունել, որով Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունները ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն է ճանաչում։ Այս մասին հայտարարել է Չեխիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Եվգենի Պերեբիյնիսը։
«Չեխիայի Սենատը հենց նոր ճանաչեց Ուկրաինայում ռուսական բանակի կատարած հանցագործությունները որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Շնորհակալություն»,- գրել է դեսպանը։
Նրա խոսքով, Չեխիայի Սենատի ընդունած բանաձեւը նույնպես աջակցություն է Ուկրաինային, ինչպես նաեւ կոչ է անում Չեխիայի կառավարությանը՝ շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել ուկրաինական կողմին Չեխոսլովակիայի բանակի պահեստազորից։
Բացի այդ, Չեխիայի խորհրդարանը կոչ է անում կառավարությանը դադարեցնել երկրի կախվածությունը ռուսական նավթի և գազի մատակարարումներից։
Դեսպանը հրապարակել է Չեխիայի Սենատի բանաձեւի ամբողջական տեքստը.
[44e39712562551a2f032ea41957e9bc5.webp]
Նմանատիպ հոդվածներ
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...
Ուշագրավ մանրամասներ՝ Փաշինյանի` Մոսկվա կատարած վերջին այցի մասին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ռուսական ամենաբարձր շրջանակների հետ շփվող անձից մենք ուշագրավ մանրամասներ ենք իմացել Նիկոլ Փաշ...
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...