Ուկրաինան կհաղթի Ռուսաստանի հետ պատերազմում. Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանի հետ պատերազմում։ Այդ մասին վարչապետն ասել է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ թվիթերյան էջում հրապարակված ուղերձում։
«Ես երբևէ այսքան վստահ չեմ եղել, որ Ուկրաինան կհաղթի. Ուկրաինան կլինի ազատ և ինքնիշխան, Ուկրաինան նորից կհառնի»,- ասել է Ջոնսոնը։
Նա վստահեցրել է, որ Բրիտանիան Ուկրաինայի կողքին ուս-ուսի կկանգնի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան օգնում է Ուկրաինային զենք տրամադրելով։ Իսկ պատերազմից հետո, ըստ Ջոնսոնի, Բրիտանիան կօգնի վերականգնել Ուկրաինան և պաշտպանել ապագա հնարավոր ագրեսիայից։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա. որն է այցի նպատակը
Մոսկվայում մայիսի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին կմասն...
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին նոր անցակետերի տեղակայման որոշում է կայացրել
Ադրբեջանի Նախարարների կաբինետը փոփոխություններ է կատարել «Անցակետերի թվաքանակում և այն տարածքների ցանկում, որտեղ դրանք գ...
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն․ պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կ...