Պարզվում է՝ այնքան էլ լավ չեք փակում․ Բաբկեն Թունյանը՝ ընդդիմադիրներին
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ խոսք, շատ հետաքրքիր զգացողություններ ես ունենում, երբ ԱԺ որոշ գործընկերներ մի կողմից փողոցներն են փակում, որ չկարողանաս հասնել աշխատանքի, մասնակցես քննարկումներին ու նիստերին, մյուս կողմից, զանգում են ու հարցնում, թե հարկերին կամ վարկերին վերաբերող այսինչ օրենքը երբ է ընդունվելու: Դե անձամբ իրենց հետաքրքիր է, իրենց էլ է վերաբերում, սպասում են:
Կընդունվի, պարոնա՛յք, սահմանված ժամկետում, ինչպես մնացած բոլոր նախագծերը: Պարզվում է՝ այնքան էլ լավ չեք փակում, բոլոր նիստերին էլ ժամանակին հասնում ենք:
Այնպես որ, կարող եք հանգիստ ձեր գործով զբաղվել՝ «հայրենիքը փրկել»՝ փորձելով կաթվածահար անել Երևանի երթևեկությունը, մշակութային միջոցառումներ կազմակերպելով, դասախոսություններ կարդալով ու լսելով, վիրավորելով մեզ ու ձեր կարծիքը չկիսողներին, 80 տարեկան պապիկներին ծեծելով... Ինչ խոսք, շատ պատասխանատու գործ է: Հո մեզ պես պարապ չե՞ք»:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Զասը՝ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ը քննադատելու մասին
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկական կողմ...
Վարչապետը Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի. Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչ...
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...