Սպորտ

Ռոնալդուն ասել է, թե որ դեպքում չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

Unknown 1 րոպե 152 դիտում
Ռոնալդուն ասել է, թե որ դեպքում չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

 «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե ինչ պայմանով կմնա անգլիական թիմում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացին թիմակիցներին ասել է, որ կհրաժարվի հեռանալ ակումբից, եթե նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նրան խնդրի մնալ։ Հստակեցվում է, որ Ռոնալդուն ցանկանում է օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» վերադառնալ Չեմպիոնների լիգա և հաջորդ մրցաշրջանում նվաճել գավաթը։

«Կարմիր սատանաների» ներկայիս մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»: Նրան կփոխարինի Տեն Հագը, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:

Ռոնալդուն Թուրինի «Յուվենտուս»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2021 թվականի օգոստոսին։ Նախկինում նա մանչեսթերյան ակումբում հանդես է եկել 2003-2009 թվականներին։ Պորտուգալացին «Ոսկե գնդակի» և Չեմպիոնների լիգայի հնգակի դափնեկիր է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250