
Հաղթանակի շքերթն անցավ առանց օդային մասի. որն է չեղարկման պատճառը

Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթի օդային մասը եղանակային պայմանների պատճառով չի կայանա։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` Հաղթանակի շքերթի մեկնարկից րոպեներ առաջ։
«Օդային մասը եղանակի պատճառով տեղի չի ունենա»,- ասել է նա։
Իսկ ՌԴ Կարմիր հրապարակում ավարտվեց Հաղթանակի շքերթը: