«Սպասեք՝ կվերադառնամ»․ օրեր առաջ դիրքերից գերեվարված զինծառայողը նամակ է ուղարկել ծնողներին
17 օր առաջ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերից սահմանն անցած ու գերեվարված զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը ծնողներին նամակ է ուղարկել: Հայտնում է Azatutyun.am-ը։
«Ի՞նչ պիտի ասի, նորմալ ա, հացը կա, ջուրը կա, սպասե՛ք՝ կվերադառնամ, էդքան բան», - «Ազատությանը» փոխանցեց զինծառայողի հայրը՝ Արթուր Մարտիրոսովը։
19-ամյա զինծառայողին Բաքվում այցելել ու ընտանիքի հետ նամակով կապ հաստատելու հնարավորություն են տվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները։ Տեսակցություններ էլի կլինեն, ինչպես մյուս գերեվարված անձանց դեպքում է, ասում է կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Կարևոր է և առանցքում են այդ անձի հանդեպ վերաբերմունքը, անազատության մեջ պահման պայմանները, առողջական վիճակը, սակայն բովանդակային մասով, մանրամասներով չենք կարող կիսվել հանրության հետ», - ասաց Ամատունին։
Ժամկետային էդուարդ Մարտիրոսովը 3.5 ամսվա ծառայող էր, առայժմ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել Ադրբեջանում։ Ներքին Հանդի մարտական հենակետը, որտեղից շարքայինն անհետացել է, ադրբեջանական դիրքերի հարևանությամբ է։
Ստրասբուրգի դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է տեղեկություններ տալ զինծառայողի վերաբերյալ, ասում է Միջազգային իրավական հարցերով հայաստանի ներկայացուցչի մամլո քարտուղար Հասմիկ Սամվելյանը։
«Դատարանը մայիսի 9-ին որոշում է կայացրել՝ ծանուցում ուղարկել Ադրբեջանին, ինֆորմացիա պահանջել՝ որտեղ է պահվում, ինչ պայմաններում, բժշկական փաստաթղթեր տրամադրել, եթե այդպիսիք կան և ինչ պլաններ կան վերադարձի ուղղությամբ», - փոխանցեց Սամվելյանը։
Ադրբեջանը դատարանի հարցերին պետք է պատասխանի մինչև մայիսի 17-ը։
Այսօր Բաքվի բանտերում պաշտոնապես հաստատված 38 հայ ռազմագերի է պահվում։ Մարտիրոսովի գերեվարման փաստը Ադրբեջանը դեռևս չի հաստատել։ Ընտանիքում օրեր են հաշվում։
«Գիտեմ, որ լավ է լինելու, բայց ե՞րբ, այ դա չգիտեմ», - ասաց Արթուր Մարտիրոսովը։
Նմանատիպ հոդվածներ
Հաղորդավարուհին ռետինե նավակով նավարկելիս է գետն ընկել. ԱԻՆ
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Դեբեդ գետն ընկնելու հետևանքով մահացել է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմ...
«Եթե խելքի չգա, հաջորդը ոչ թե մեկ, այլ մի քանի ժամով կփակենք. քաղաքապետարանի մուտքը բացեցին
«Դիմադրության» շարժման մասնակիցները բացեցին Երևանի քաղաքապետարանի մուտքերը, որոնք շուրջ մեկ ժամ փակ էին պահել։ «Եթե քաղա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որու...
Ինչպես է պատժվել աշակերտին հարվածած ուսուցչուհին. քաղաքապետարանը հայտնում է
Երևանի Ս. Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոցում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրության նպատակով Ե...