«Եթե խելքի չգա, հաջորդը ոչ թե մեկ, այլ մի քանի ժամով կփակենք. քաղաքապետարանի մուտքը բացեցին
«Դիմադրության» շարժման մասնակիցները բացեցին Երևանի քաղաքապետարանի մուտքերը, որոնք շուրջ մեկ ժամ փակ էին պահել։
«Եթե քաղաքապետը խելքի չգա, հաջորդը ոչ թե մեկ, այլ մի քանի ժամով ենք փակելու։ Քաղաքում խցանումներն 9 բալից ավել են` այսօր մեր առաջին շենքի շրջափակման փորձն էր։ Այսօր ունենք այլ ծրագիր ևս»,–ասաց Սաղաթելյանը, կոչ անելով քաղաքապետարանի մուտքերը բացել։
Նա հայտնեց, որ նոր կարգախոս էլ ունեն` «Ոստիկա՛ն, արթնացի՛ր, մեր պայքարին միացի՛ր»։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի շենքի առջև ազգային պարեր էին պարում։
Սաղաթելյանն ասաց, որ իրենց առջև դրված խնդիրն այսօր կատարեցին, իսկ Ֆրանսիայի հրապարակում ժամը 20։00-ին կամփոփեն օրն ու կհայտարարեն վաղվա անելիքների մասին։
Բացելով քաղաքապետարանի շենքի բոլոր մուտքերը, ակցիայի մասնակիցները սկսեցին իրենց քայլերթը դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Նմանատիպ հոդվածներ
Հաղորդավարուհին ռետինե նավակով նավարկելիս է գետն ընկել. ԱԻՆ
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Դեբեդ գետն ընկնելու հետևանքով մահացել է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհ...
«Սպասեք՝ կվերադառնամ»․ օրեր առաջ դիրքերից գերեվարված զինծառայողը նամակ է ուղարկել ծնողներին
17 օր առաջ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերից սահմանն անցած ու գերեվարված զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը&nb...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ...
«Վաղն առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու». Սաղաթելյանի հայտարարությունը
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, վաղը...