Թուրքական մամուլի արձագանքը տեսաք, թե որքան երջանիկ էին, որ Համբիկ Սասունյանին բերման են ենթարկել. Սաղաթելյան
Առավոտից մայրաքաղաքում և մարզերում շարունակվել են բողոքի անհնանզանդության ակցիաները, այս պահին էլ՝ Սևան-Մարտունի, Սևան-Երևան ճանապարհները փակ են, ինձ ասացին, որ Տավուշում փակ ճանապարհներ ևս լինելու են: Երևանում այս պահին մի քանի ուղղություններով երթեր են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են անհնազանդության ակցիաներով: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ Ոստիկանությունը կիրառել է խայտառակ անհամաչափ բռնի ուժ՝ անգամ պատգամավորների նկատմամբ։ Սաղաթելյանը հաղորդեց նաև, որ այս պահին շուրջ 180 բերման ենթարկվածի կա.
«Բերման է ենթարկվել նաև արդարության մարտիկ Համբիկ Սասունյանը, ոստիկանությունն ու Նիկոլը այս քայլով ցանկանում էին, հավանաբար, թուրքերին և ադրբեջանցիներին դուր գալ, թուրքական մամուլի արձագանքը տեսաք, որքան երջանիկ և ուրախ էին, որ հայ վրիժառուն, 40 տարի բանտարկվելուց հետո, Երևանի կենտրոնում հարձակման ենթարկվեց ոստիկանության կողմից: Սրանով միայն խայտառակում են իրենց, շարունակում են կատարել վարչապետի աթոռին հայտնված անձի ապօրինի հրահանգները, բայց երկար չեն կարողանա, որովհետև պահը գալու է և պարտավորված են լինելու զեկուցել Փաշինյանին, որ իրավիճակն այլևս չեն կարողանում վերահսկել»,-ասաց Սաղաթելյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է պատժվել աշակերտին հարվածած ուսուցչուհին. քաղաքապետարանը հայտնում է
Երևանի Ս. Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոցում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրության նպատ...
Վարորդական իրավունքի պլաստիկ քարտերն արդեն առկա են․ ՃՈ
Ճանապարհային ոստիկանություը տեղեկացնում է, որ քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր...
Կրկին երկրաշարժ` Հայաստանի սահմանին
Մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 12:50-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Հաղորդավարուհին ռետինե նավակով նավարկելիս է գետն ընկել. ԱԻՆ
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Դեբեդ գետն ընկնելու հետևանքով մահացել է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհ...