Քանի մարդ է պետք հեղափոխություն անելու համար՝ ըստ Արամ Սարգսյանի
Հեղափոխության համար 100 -150000 մարդ է պետք, ու աճողական միտումով, այն ինչը ունեցավ Նիկոլ Փաշինյանը 2018-ի ապրիլի 24-ից ընկած ժամանակահատվածում։
Այս մասին «Առաջին ալիքի» եթերում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը։
«Հիմա ընդդիմությունը 10000 -12000 մարդ է հավաքել, այդքան մարդով իշխանափոխություն չեն անում, ծիծաղելի է, չէ՞։ Այսօր Հայաստանի որևէ օլիգարխ եթե ուզի, օրինակ Սամվել Ալեքսանյանը, վաղը 12000 մարդ ոտքի կհանի` մի աշխատավարձ լրացուցիչ տալով։ Հիմա քանի որ հեղափոխության ընտրազանգված չեն հավաքել, իրենք գնում են ապստամբության, հրահրում են վեճեր, հրում են ոստիկաններին, մայթով անցնողներին, վարորդներին են վիրավորում։ Սրանո՞վ են Հայաստանն ուժեղացնում, իրենք հակաժողովրդական են բառի բուն իմաստով»,֊ասաց Սարգսյանը։
Հարցին, թե ինչու՞ , Արամ Սարգսյանն ասաց, որովհետև ասում են` Նիկոլը գնա և չեն ասում ինչ։
Դիտարկմանը, թե ժամանակավոր կառավարություն են ձևավորելու, Սարգսյանն ասաց. «Իսկ ով է տալիս երաշխիք, որ այդ անհասկանալի ժամանակավոր կառավարության ժամանակ պատերազմ չի սկսվի»։
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Ես այնտեղ չեմ գնում այլևս․ Կարին Տոնոյանը՝ ցույցերին մասնակցելու մասին
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյան, քիչ առաջ Hraparak-ի հետ զրույցում նշել է, որ ինքն այլևս չի պատրաստվում գնալ Ազատո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արեք ստեղ, արա»․ բողոքի ակցիայի ներկայացուցիչները բերման են ենթարկվում
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք Երևանում կրկին մեկնարկել է ընդդիմադիրների անհանազանդության ակցիան։ Տարածվող տեսակադրերում ե...