Զելենսկին դժգոհել է Թուրքիայից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Թուրքիային և Հունաստանին ռուս զբոսաշրջիկների համար նոր երթուղիների համար։
«Հունաստանի բյուջե մեծ գումարներ են գալիս զբոսաշրջությունից: Իսկ ռուսական զբոսաշրջությունը Հունաստանին մեծ գումարներ է բերում։ Մենք հավատում ենք, որ նրանք արյան վրա են վաստակում։ Թուրքիան մի կողմից հանդես է գալիս որպես միջնորդ և կարևոր քայլերով աջակցում է Ուկրաինային, իսկ մյուս կողմից՝ տեսնում ենք զբոսաշրջային երթուղիների պատրաստում հատուկ ռուսական զբոսաշրջության համար։ Եվ ես՝ որպես նախագահ, պետք է ասեմ, որ դա անհնար է, եթե մենք ցանկանում ենք ունենալ բարեկամական հարաբերություններ։ Սրանք երկակի ստանդարտներ են։ Դա արդար չէ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Ես այնտեղ չեմ գնում այլևս․ Կարին Տոնոյանը՝ ցույցերին մասնակցելու մասին
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյան, քիչ առաջ Hraparak-ի հետ զրույցում նշել է, որ ինքն այլևս չի պատրաստվում գնալ Ազատո...
Իշխանությունները սարսափած են․ Լևոն Քոչարյան
Այն, ինչ նկատում եմ, այն է, որ կան վճռական մեր հայրենակիցների մի հոծ խումբ, որը պատրաստ է մեր երկիրը փրկել այս թուրքահպա...