Ուկրաինայում հատուկ գործողությունն օգնում է աշխարհն ազատել Արևմուտքի ազդեցությունից. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը նպաստում է աշխարհի ազատագրմանը Արևմուտքի նեոգաղութային ճնշումից։ Այս մասին գրում է RT-ն:
Լավրովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան երկրները փորձում են ճնշել ներքին և արտաքին քաղաքականության մեջ անկախ կուրս վարող պետությունների «ամենադաժան մեթոդներով»։
«Ուկրաինայում մեր հատուկ ռազմական գործողությունը նաև նպաստում է աշխարհը Արևմուտքի նեոգաղութատիրական ճնշումից ազատագրելու գործընթացին, որը խիստ շաղախված է ռասիզմով և բացառիկության բարդույթով», - ասել է նա:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ Արևմուտքի պատժամիջոցները սրել են պարենային համաշխարհային ճգնաժամը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Լավրովն անեկդոտ է պատմել Էստոնիայի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Al Arabiya-ի լրագրողներին անեկդոտ է պատմել՝ պատասխանելով Ուկրաինայում ռազմական...