Սիմոնյանի ԱԺ նախագահ ընտրվելու որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը. ՍԴ
Սահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 29-ին «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշում է ընդունել, որ ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը:
Նշենք, որ որոշման համաձայն Ալեն Սիմոնյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:
ՍԴ-ից հայտնում են․ «Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում»։
Այսպիսով, Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահ ընտրվելու որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը:
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին նոր անցակետերի տեղակայման որոշում է կայացրել
Ադրբեջանի Նախարարների կաբինետը փոփոխություններ է կատարել «Անցակետերի թվաքանակում և այն տարածքների ցանկում, որտեղ դրանք գ...