«Փառք Աստծո` մեզ մոտ բռնապետություն է». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չեչերսկի շրջանի բնակիչների հետ զրույցում խոսել է ԵՄ հարեւան երկրների գործողությունների մասին, որոնք թույլ չեն տալիս իրենց քաղաքացիներին տոնական օրերին առանց վիզայի ռեժիմի Բելառուս մեկնել, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
«Մենք նրանց համար բացեցինք սահմանը կաթոլիկ Զատիկից առաջ, իսկ մի քանի օրից Ռադունիցան է։ Թող մարդիկ գան Լեհաստանից, Լիտվայից, Լատվիայից, որպեսզի այցելեն իրենց հարազատներին գերեզմանները, ինչպես միշտ եղել է։ Թույլ ենք տվել առանց վիզայի։ Այդպես նրանք իրենց ժողովրդին թույլ չեն տալիս մտնել Բելառուս։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մարդիկ գալիս են մեզ մոտ, աղ են գնում։ Նրանք աղ չունեն։ Հիանալի է, հարուստ Արեւմուտք, իսկ աղ չկա: Եւ որպեսզի մարդիկ չասեն, թե բելառուսները նորմալ են ապրում, ուղղակի դուրս չեն թողնում։ Ահա եւ ամբողջ ժողովրդավարությունը»:
«Փառք Աստծո, որ մեզ մոտ բռնապետություն է»,- հեգնանքով հավելել է Լուկաշենկոն:
Դուք բոլորդ ինձ քննադատում էիք՝ բռնապետություն, բռնապետություն։ Բայց փոխարենը բռնապետության դեպքում կարգ ու կանոն կա։ Բռնապետություն չլիներ, մերկ էիք քայլելու»։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին նոր անցակետերի տեղակայման որոշում է կայացրել
Ադրբեջանի Նախարարների կաբինետը փոփոխություններ է կատարել «Անցակետերի թվաքանակում և այն տարածքների ցանկում, որտեղ դրանք գ...