ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ՊՆ-ն կադրեր է հրապարակել Խերսոնի կենտրոնում «Տոչկա-Ու» հարվածի հետևանքներից
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Խերսոն քաղաքի կենտրոնական հատվածում ուկրաինական «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռի և հրթիռների բազմակի արձակման հրթիռային համակարգերից խոցման հետևանքների մասին։
Ինչպես հայտնել են ՊՆ-ում, հարվածը հասցվել է ապրիլի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտ 23։00-ին։
«Ազգայնականների հանցավոր անկանոն հրթիռային հարվածի թիրախ են դարձել Ուշակովի պողոտայի տարածքում գտնվող բնակելի թաղամասերը, որտեղ տեղակայված են նաև մանկապարտեզներ, դպրոցներ և բազմաթիվ սոցիալական հաստատություններ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ուղղակի խախտում է»,- նշում են նախարարությունից։
Խերսոնի վրա հրթիռային հարձակումը հետ է մղվել ռուսական ՀՕՊ ստորաբաժանումների կողմից։ Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ քաղաքի օդում խոցվել են 12 բարձր հզորության հրթիռային կայան և երկու ուկրաինական «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՈՒԹ․ Ոստիկանը ցույցի ժամանակ «ձեռք է գցում» երիտասարդ կնոջը
Ինչպես արդեն հայտնել էինք արդեն մի քանի օր է զանգվածային բողոքի ակցիաներ են Երևանի տարբեր փողոցերում։ Ցուցարարները պարբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսուցիչները մայիսի 1-ից կարող են 400 հազար դրամ աշխատավարձ ստանալ․ Փաշինյանը մանրամասնեց
Նախորդ տարի ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձն այս տարվա մայիսի մեկից կհաշվարկվի հետևյալ կերպ՝ նրանց ենթադրենք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆռա լսի, արա՛, փռշտամ՝ ուշքդ կեթա, համբալ. զոհերի ծնողների ու դատախազի խորհրդականի հանդիպումը լարվեց
ՀՀ դատախազության շենքի առջև հավաքված զոհված զինծառայողների հերթական ակցիան անցել է թեժ իրավիճակում «Մի թողեք, որ Նի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կնոջը վրաերթի է ենթարկել Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան․ պարզաբանում
Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների...