Շոլցն առաջարկում է պատրաստ լինել ՌԴ-ի կողմից գազի անջատմանը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն առաջարկել է նախապատրաստվել Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցմանը: Հայտնում է РИА новости-ն:
Գերմանիան չի բացառում, որ հնարավոր է, որ որոծակի ժամանակահատվածում Մոսկվան որոշի դադարեցնել Ռուսաստանից գազի մատակարարումը դեպի Գերմանիա: Այս մասին Շոլցը հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ հանդիպման ժամանակ:
Շոլցը պատասխանել է հարցին, թե ակնկալում է արդյոք, որ Գերմանիային ևս կարժանանան Լեհաստանի և Բուլղարիայի ճակատագրին, որոնց պարագայում «Գազպրոմը» դադարեցրեց գազի մատակարարումը` ռուբլով վճարելուց հրաժարվելուց հետո։
Շոլցն առաջարկեց չընկնել գուշակությունների գիրկը և կռահել, թե ինչ է անելու Մոսկվան, քանի որ այդ թեմաներով կարելի է միայն ենթադրություններ անել։ Այնուամենայնիվ, Բեռլինը պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման: Ավելին, Գերմանիան սկսել է դա անել նույնիսկ նախքան ռուսական զորքերի մուտքն Ուկրաինայի տարածք։
Կանցլերի խոսքով, իրավիճակի առարկայական վերլուծությունը Բեռլինին թույլ է տվել հասկանալ, թե ինչպես կարելի է մինչև աշուն դադարեցնել ռուսական ածուխի ներկրումը և ապագայում ազատվել գազային կախվածությունից։ Նա ընդգծել է, որ Գերմանիան պետք է տերմինալներ կառուցի հեղուկ գազ ստանալու համար, ինչը, սակայն, որոշակի ժամանակ կպահանջի։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...