«Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Բաքվի և Երևանի միջև առկա են հիմնարար տարաձայնություններ». Զախարովա
Աջակցելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում, ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նաև շեշտել է, որ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Բաքվի և Երևանի միջև առկա են հիմնարար տարաձայնություններ:
«Հիշեցնեմ, որ դրանք պատրաստվել են Բաքվում և ստացել կառուցողական պատասխան Երևանից: Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների համաձայնեցման համար: Բաքվի և Երևանի միջև առկա են հիմնարար տարաձայնություններ կարգավիճակի հարցում: Մենք մեր դերը տեսնում ենք Երևանի և Բաքվի դիրքորոշումների մերձեցուման հարցում աջակցելու մեջ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում չափազանց կարևոր է հավատարիմ մնալ եռակողմ պայմանավորվածությունների տառին և ոգուն։
«Այնտեղ ամեն ինչ գրված է, այդ թվում՝ վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Նույնքան կարևոր է ձեռնպահ մնալ առճակատման հռետորաբանությունից և բոլոր հարցերը լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին երկու հանդիպումները կազմակերպվեցին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։ Առաջին հանդիպումը կայացավ նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, երկրորդը` այս տարվա ապրիլի 6-ին, երկուսն էլ` Բրյուսելում։ Վերջին բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ սահմանագծման և սահմանազատման երկկողմ հանձնաժողով ստեղծել։ Խոսքն աշխատանքային խմբի մասին է, որը պետք է սկիզբ դնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցություններին։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...