Միհրան Պողոսյանին պատկանող գույքի վրա կալանք է դրվել
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նրա կնոջ, դստեր գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Դատախազությունն ուսումնասիրել է Պողոսյանի, նրա կնոջ՝ Կարինե Մխիթարյանի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի օրինականությունը:
Նրանք հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ Թե խոսքը մասնավորապես որ գույքի մասին է, դատախազությունը չի մանրամասնում։Միհրան Պողոսյանն այլ գործով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով: Նա ՌԴ-ում է:
րանք հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ Թե խոսքը մասնավորապես որ գույքի մասին է, դատախազությունը չի մանրամասնում։
Նմանատիպ հոդվածներ
Կրկին երկրաշարժ` Հայաստանի սահմանին
Մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 12:50-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Վարորդական իրավունքի պլաստիկ քարտերն արդեն առկա են․ ՃՈ
Ճանապարհային ոստիկանություը տեղեկացնում է, որ քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր...
Ինչպես է պատժվել աշակերտին հարվածած ուսուցչուհին. քաղաքապետարանը հայտնում է
Երևանի Ս. Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոցում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրության նպատ...
Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանը հանդիպե՞լ է Հարությունյանին. Արցախից մեկնաբանում են
Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ Մոսկվա մեկնելը, հանդիպել է Արցախի ն...